Պենտագոնում հայտարարել են, որ պատրաստ են շարունակել Իրանի դեմ գործողությունը

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե նրա հետ բանակցությունները չհանգեցնեն այնպիսի համաձայնության, որը կկանխի Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Կամ ձեր բանակցողները կհասնեն նրան, որ նրանք երբեք միջուկային զենք չունենան, կամ մենք ստիպված կլինենք դիմել պատերազմի նախարարությանը՝ գործը մինչև վերջ հասցնելու համար։ Մենք պատրաստ ենք դա անել», – ասել է Հեգսեթը չորեքշաբթի՝ ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր վարչակազմի անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

Նշելով, որ ԱՄՆ-ի շրջափակումը լուրջ հարված է հասցրել իրանական նավահանգիստներին և տնտեսությանը, Պենտագոնի ղեկավարը ընդգծել է, որ ռազմական ճնշումը ստիպել է Թեհրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *