
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին, որը սպառնալիք էր ներկայացնում ամերիկյան ուժերի և Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար։Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման կայան և չորս կամիկաձե դրոններ, որոնք արձակվել էին ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի և առևտրային նավի ուղղությամբ։