Չվճարող ուղևորներին որպես բեռ մեր վզին տանում ենք․ այսօր Երևանի քաղաքապետարանի նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր հաշվարկը ցույց տվեց, որ շաբաթական մի 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Շաբաթական 2 նոր ավտոբուս կարող էինք գնել»,- ասաց նա։
Քաղաքապետի խոսքով՝ իրենք շարունակում են ավտոբուսներ գնել․ «Այս տարի էլ ենք գնելու»։
«Խնդրում եմ աջակցել մեր վարորդներին անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում։ Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, իրոք չափը լավ բան է։ Երբ չեն վճարում, տրանսպորտը կանգնեցրեք, պահանջեք՝ կա՛մ իջնի, կա՛մ վճարի»,- ասաց Տիգրան Ավինյանը։