«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էլեկտրակայանների հզորությունների տարբերակներ

«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է նոր ատոմային էներգետիկ հզորությունների կառուցման զանազան համակցված տարբերակներ․ հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։

«2036 թվականից հետո Հայաստանում ատոմային էներգիայի շահագործման վերաբերյալ հարցը մնում է բաց։ Մենք սեղանին դրել ենք տարբեր համակցված առաջարկներ՝ փոքր հզորության ռեակտորների, մոդուլային ռեակտորների, միջին հզորության ռեակտորների և, իհարկե, բարձր հզորության, գիգավատտ դասի ռեակտորների համար», – նշել է նա։

Լիխաչևի խոսքով՝ «Ռոսատոմը» հասկանում է, որ «մեկ տասնամյակի ընթացքում, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման 4-5% աճը, Հայաստանում լրացուցիչ պահանջարկը կհասնի ճիշտ 1 ԳՎտ ընդհանուր հզորության»։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *