Սկսվեց․ ԱՄՆ-ն հարվածել է Իրանին

ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռազմական օբյեկտի, որը, ըստ Վաշինգտոնի, սպառնալիք է ներկայացնում Հորմուզի նեղուցում ամերիկյան ուժերի և առևտրային նավագնացության համար, հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերը նաև որսացել և ոչնչացրել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր։

Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային։ Թեհրանը ընդգծել է, որ հարձակումը պատասխան էր Բանդար Աբբասի մոտ ԱՄՆ գործողություններին։

«ԱՄՆ-ի ցանկացած հետագա հարձակում կարժանանա ավելի վճռական պատասխանի», – ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։ Իրանը նաև մեղադրել է Վաշինգտոնին հետագա սրման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *