2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով. ՀՀ կառավարություն

ՀՀ Կառավարությունը տվյալներ է ներկայացրել բանակում կատարված բարեփոխումներից: Գրառումը ներկայացնում են ստորև.

«Բանակի արդիականացում` բոլոր ուղղություններով․ ՀՀ պաշտպանության նախարարության լայնածավալ բարեփոխումները շարունակվում են․

● 2026 թվականին Պաշտպանության նախարարության բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդ դրամի։

● Զինծառայողների բնակապահովման շրջանակում արդեն 2,179 զինծառայող արտոնյալ

պայմաններով բնակարան է ձեռք բերել, իսկ առաջիկա 4 տարում ևս 2,850 ընտանիք շուտով

տուն կունենա։

● Ատեստավորման համակարգի ներդրումից հետո մասնակից զինծառայողների 75%-ը

հաղթահարել է շեմը և ստանում է մինչև 470 հազար դրամ հավելավճար։

Բարեփոխումները ներառում են նաև կրթաթոշակների բարձրացում, ծառայության պայմանների բարելավում, արձակուրդի ավելացում, նոր համազգեստ, իսկ 2026-ից՝ պարտադիր զինծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է»,- ասված է  տարածված հաղորդագրությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *