
Մայիսի 28-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել 126 տոննա կարբամիդ տեղափոխող երկու վագոն և 67 տոննա ալյուր տեղափոխող մեկ վագոն։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ բեռնափոխադրումը մեկնարկել է Բիլաջարի երկաթուղային կայարանից։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այնուհետև գնացքը Բեյուկ Քեսիկ երկաթուղային կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղևորվի Հայաստան։