
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին և ստորագրված փաստաթղթերին։
«Այն վայրերից մեկը, որտեղ ես կանգ էի առել անցած գիշեր, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը նախաստորագրելու համար էր։ Այն խաղաղության համաձայնագրի հիմնասյուններից մեկն է, որին դուք կարողացել եք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բացի այդ մենք ստորագրեցինք նաև օգտակար հանածոների վերաբերյալ կարևոր փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև ռազմավարական փոխգործակցության հուշագիր։ Հիմա մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք շատ երկար ժամանակ լճացման մեջ էին։ Այսպիսով, այս ուղղությամբ նույնպես առաջընթաց ունենք», – նշել է նա։
SECRETARY RUBIO: We signed a critical minerals agreement with Armenia – a reminder of another war President Trump helped settle.
We are seeing the emergence of a great new relationship with Armenia that really had grown stagnant for a long period of time. pic.twitter.com/LjreKmSgC4
— Department of State (@StateDept) May 27, 2026