Ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով

Ապարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ներկայիս իրավիճակը, երբ Վերին Լարսի անցակետից բեռներ են հետ վերադարձվում և միաժամանակ քննարկվում է գազի գնի հնարավոր բարձրացումը, երկրի համար դրական զարգացում չի կարող համարվել։

Նրա գնահատմամբ՝ հակառուսական տրամադրությունների աճը չի նպաստի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, այլ կարող է հակառակ ազդեցություն ունենալ։

Մարուքյանը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը չպետք է տուժի քաղաքական գործընթացների պատճառով։ Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվելու համեմատաբար մատչելի գազից և գոյություն ունեցող տնտեսական շուկաներից:

«Հայ ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով»,-ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *