ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 30%. Սուլթանով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մանրածախ շրջանառության մեջ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կազմում է մոտ 19%: Այս մասին Աստանայում ընթացող «Հակակեղծարարություն-2026» XIV միջազգային համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը:

«Հանձնաժողովի կանխատեսումներով՝ ինտեգրացիոն միավորման մեջ էլեկտրոնային առևտրի ընդհանուր մասնաբաժինը մանրածախ վաճառքում մինչև 2030 թվականը կհասնի 30%-ի։ Միության երկրներում առցանց գնումներ կատարող սպառողների թիվը կազմում է շուրջ 90 միլիոն մարդ, իսկ հիմնական վաճառողները փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներն են»,- ընդգծել է նա։

Սուլթանովը նաև հայտարարել է, որ թվային տնտեսության զարգացմանը զուգընթաց կեղծարարությունն ավելի տեխնոլոգիական է դառնում և էլ ավելի ակտիվորեն տեղափոխվում էլեկտրոնային առևտրի ոլորտ, այդ թվում՝ օնլայն հարթակներ։

Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ թվային էկոհամակարգերն աստիճանաբար վերածվում են լիարժեք տնտեսական գործիքների, որտեղ իրացվում են շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ։ Նրա կարծիքով՝ սա պահանջում է կարգավորման նոր մակարդակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *