Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները լքել են Կիևը՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի սպառնալիքներից հետո․ գրում է meduza.io-ն։
Կալլասը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ «բոլոր դեսպանատները, բացի մեկից, մնում են Ուկրաինայում, իսկ Ամերիկան հեռացել է»։
ԵՄ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Կիևին հարվածելու Ռուսաստանի սպառնալիքները վախեցնելու փորձ են, որը, նրա խոսքով, չի աշխատի։
Սակայն Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ այն գործում է սովորականի պես: Դեսպանատունն X-ի իր էջում գրել է, որ ցանկացած այլ տեղեկատվություն սխալ է: