Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներն ուրբաթ կքննարկեն ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հարցը․ ինչպես գրում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Վաղը տեղի կունենա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Կարծում եմ՝ այս հարցը որոշ չափով կքննարկվի», – նշել է նա։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, հիմարություն է անվանել ԵԱՏՄ գագաթնաժողովում «հայկական դրոշն իջեցնելու» և ժամանակ չվատնելու լրագրողների առաջարկը։
«Սա լրագրողներից լսած ամենահիմար հայտարարությունն է», – նշել է Պեսկովը։