Մենք առաջիկայում պետք է Ղարաբաղի պսեվդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողնում տնավորվեն։ Իրենք Ղարաբաղում մարդկանց պատանդ են պահել գիտի չի, հիմա էլ Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ուզում են Հայաստանում պատանդ պահել, չի լինելու այդպիսի բան։
Նրանք, այո, պիտի պարզաբանեն, և այդ թվում ապօրինի գույքի բռնագաղթման համակարգով հատ-հատ այդ տասնյակ և հարյուրավոր տները ձեռքներից առնելու ենք։ Առաջիկայում դա անպայման տեղի է ունենալու, և ես, այդ թվում, դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից։ Այդ փսեվդոէլիտայի ներկայացուցիչները Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի առաջ դեռ պետք է պատասխան տան»,–ասաց նա։