Կարողացել ենք վստահելի հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի և Իրանի հետ, դա տեղի է ունենում մի բանի շնորհիվ՝ մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ:
Այս մասին այսօր զորահանդեսից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և ի հեճուկս բոլոր դժվարությունների ու խնդիրների՝ այս ընթացքում Իրանի հետ մեր փոխվստահությունը խորացել է, որովհետև մենք մեր պայմանավորվածություններին և պատկերացումներին համապատասխան ենք գործել՝ միևնույն ժամանակ կարողանալով պահպանել վստահելի հարաբերություններ Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ դա տեղի է ունենում միայն մի բանի շնորհիվ:
«Մենք խաղեր չենք խաղում մեր գործընկերների հետ և ուղիղ ու անկեղծ մեր դիրքորոշումները ներկայացնում ենք, և շնորհակալ ենք նրանց, որ ըմբռնումով են մոտենում մեր առանձնահատկություններին»: