ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը հայտարարել է, որ համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չկա։
«Առայժմ պատասխան չկա։ Բայց, իմ կարծիքով, նամակում դիրքորոշումը շատ հստակ է շարադրված։ Մենք բոլորս գտնվում ենք Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում։ Շատ տարիներ այս հարաբերությունները կառուցվել են բոլոր պետությունների հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ <...> նրանց նավթն ու գազը մատակարարվում են բավականին ձեռնտու գներով»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ցիվիլյովը հավելել է, որ Եվրոպայում նույն գազի գինը մի քանի նագամ ավելի բարձր է։