Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունների ապագան կորոշի ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք լսում ենք, թե ինչպես են հայ պաշտոնյաներն ասում, թե ուզում են պահպանել Ռուսաստանի հետ կապերը և թույլ չեն տա, որ որևէ մեկը Հայաստանն օգտագործի մեր երկրի դեմ։ Բայց մենք սովոր ենք դատել գործերով, ոչ թե լոկ խոսքերով։ Իսկ իրական քայլերը, չգիտես ինչու, գնալով ավելի են հեռանում այդ հայտարարություններից», – նշել է Զախարովան։