Ջրի պահանջարկը կտրուկ կաճի․ ահազանգ ՄԱԿ-ից

2030 թվականին ջրի պահանջարկը Ասիայի երկրներում կաճի 50 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Տնտեսական եւ սոցիալական հարցերով տեղակալ Լի Ծյունխուան։ Ջրային ռեսուրսների հետ կապված Տաշքենդում անցկացվող միջազգային կոնֆերանսի ժամանակ իր ելույթի ընթացքում ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ անհրաժեշտ է ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում հաստատել ամուր միջազգային ինտեգրացված համագործակցություն։

Նա նշել է, որ ՄԱԿ փորձագետների գնահատմամբ՝ 2030 թվականին Ասիական երկրներում ջրի պահանջարկը կավելանա 50 տոկոսով։ ՄԱԿ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ աշխարհը թեւակոխում է «ջրային սնանկության գլոբալ շրջափուլ», որի պայմաններում 3 միլիարդ մարդու համար աշխարհում ջրի հասանելիությունը լիարժեք չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *