«Ապուշները գնեցին հին, էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով». Պեդրո Զարոկյան (լուսանկար)

«Ապուշները գնեցին հին, էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով». Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. ««Bastion»-ն առաջարկում է զրահապատ մեքենաներ, որտեղ զինվորները կարող են ներսից պաշտպանված կառավարել տանիքի վրա գտնվող կրակային համակարգը, բայց այս ապուշները գնեցին հին/էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով:
     Նույնիսկ մեր նման փոքր երկրի համար թեթև զրահապատ մեքենաների նվազագույն քանակը պետք է լինի 5000-ից ավելի, որպեսզի զինվորներին չտեղափոխեն «Կամազ» կամ այլ բեռնատարների մեջ՝ ամբողջովին անպաշտպան վիճակում: Կարծես թե նրանք ընդամենը մի քանի տասնյակ թեթև զրահապատ մեքենա են գնել` պարզապես «ցուցադրության» համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *