««Հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի». Արմեն Ռուստամյան

««Հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի». Արմեն Ռուստամյան

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Հայաստան» դաշինքը մայիսի 28-ին հանրահավաք է անցկացրել Սարդարապատում։
     «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանն իր ելույթը նախ սկսեց Պարույր Սևակի խոսքերով` «սերունդներ, ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»:

«Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ, թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը:

…Պետության իրական անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր ակնհայտ է դառնում, երբ համեմատում ենք 1918թ-ի և այսօրվա վիճակը։

1918թ-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն, կար միասնական հայություն, իր ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը պետություն չունենալով՝ կարողացավ կանգնեցնել թշնամուն 3 ճակատով՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։ Սա միայն այդ ոգու արդյունքն է։ Եթե կա ոգի, ապա թշնամուն կարելի է կանգնեցնել փոցխերով ու եղաններով, ինչպես Բաշ Ապարանում, կարելի է կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես կռվելու ու պայքարի ոգի։ Եթե հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե հեռանաս ինքնությունից, հրաժարվես։ Հենց դա էին մեզանից պահանջում դարեր շարունակ:

…Այսօր «հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի։

Փախչում են դրանից։ Մենք հենց սա պետք է վերականգնենք»,- նշեց Ռուստամյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *