Որ մթերքն է ամենաշատը պարունակում մագնեզիում

Ռուս մասնագետ Օլգա Յաբոլոկովան ներկայացրել է, թե որ մթերքներում են ամենաշատը պահպահվում մագնեզիում տարրը, որն օգտակար է սրտի եւ լավ քնի համար։ Համաձայն Յաբլոկովայի, ամենաշատ մագնեզիում եւ այլ օգտակար նյութեր պարունակվում են հում սերմերում, հատկապես՝ արեւածաղկի հում սերմերում։ Վերջիններս հարուստ են թե մագնեզիումով, թե ցինկով, թե օգտակար ճարպերով եւ վիտամին Е-ով։

Ընդ որում, բովման ժամանակ արեւածաղկի սերմերը կորցնում են մագնեզիումի պարունակության մոտ 30 տոկոսը, իսկ ճարպերը ավելի նվազ օգտակար են դառնում։ Քայքայվում են նաեւ վիտամիններն ու հակաօքսիդանտները՝ բարձր ջերմաստիճանային մշակման հետեւանքով։ Յաբլոկովան խորհուրդ է տալիս օրական սննդի մեջ կիրառել 20-30 գրամ հում սերմեր, դրանք ավելացնելով սննդում կամ ուտել իրենք իրենցով՝ առանց բովման՝ թեթեւակի չորացնելով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *