Աշխարհում միլիոնավոր մարդիկ կարող են կորցնել աշխատանքը արհեստական բանականության պատճառով. Պուտին

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը կամ ստիպված կլինեն փոխել մասնագիտությունը՝ արհեստական բանականության  տեխնոլոգիաների զարգացման պատճառով։ Դրա մասին Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Коммерсантъ»-ը։

«Աշխատաշուկան վերակառուցվում է։ Բավականին իրատեսական է այն սցենարը, երբ միլիոնավոր մարդիկ զրկվում են աշխատանքից կամ ստիպված կլինեն փոխել գործունեության տեսակը։ Կարող են անհետանալ ամբողջական մասնագիտություններ՝ այն պատճառով, որ մարդուն կփոխարինի համակարգչային բանականությունը»,- կարծում է նա։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն այժմ այն եզակի երկրներից է, որը ստեղծում է արհեստական բանականության զարգացման ինքնիշխան հարթակներ։

Ապրիլին՝ ԱԲ-ի զարգացման հարցերով խորհրդակցության շրջանակում, Ռուսաստանի նախագահը կառավարությանը և մարզերին հանձնարարել էր մշակել մինչև 2030 թվականը բոլոր ոլորտներում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման ծրագիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *