Հովսեփ Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց «այն, ինչ պակասում էր` կամուֆլյաժ ձվեր» (տեսանյութ)

Հովսեփ Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց «այն, ինչ պակասում էր` կամուֆլյաժ ձվեր»

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը բանավեճի ժամանակ պատասխանեց ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, ով պնդում էր, թե հաջորդիվ էլ շարունակելու են համագործակցել:
     «Մենք 2 օրենքի շրջանակում ենք համագործակցել` մեկը Զենքի մասին օրենքն էր, մյուսը` Ռազմամարզական կառույցների մասին օրենքը: Էն որ ասում ա` ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց` ինչպես միշտ: Շատ լավ օրենքներ ռազմամարզական հանրությունը գրեց, բայց իշխանության թեթև ձեռքով այդ օրենքներն այնպես ձևախեղվեցին, որ դրանց դրական փոփոխություն ասելը դժվար է:
     Հաջորդը` ռազմաքաղաքական ղեկավարության ու այսօրվա զորահանդեսի զինտեխնիկայի մասին: Այո, մենք տեսանք զինտեխնիկա, բայց մենք չտեսանք հաջորդ կարևոր բաղկացուցիչ մասը` ռազմական ոգին: Մենք նմանատիպ զորահանդես ունեցել ենք նաև 2016-ին: Երբ համեմատում ես, մենք չտեսանք Արցախի ՊԲ-ն, որը ձեր թեթև ձեռքով էլ չկա: Չտեսանք գնդերեցներին, որոնք բանակում մեծ դեր էին կատարում: Մենք չտեսանք զինվորների մարտական ոգին, որը դավաճանվեց ձեր իշխանության կողմից, որի անդամներին գերի վերցրեցին և գնդակահարեցին Իշխանասարի գագաթին, որի կին զինծառայողներին Ջերմուկի դիրքերում խոշտանգեցին, բռնաբարեցին, սպանեցին, ու ձեր իշխանությունը հրաժարվեց այդ բոլոր հայցերից: Այո, մենք չտեսանք, այդ ոգին սպանվել է ձեր իշխանության հետևողական քայլերի արդյունքում: Ես նաև նվեր ունեմ մեր հարգելի Վիլենին, որ փոխանցի քաղաքական իշխանությանը` այն, ինչը բացակայում էր այսօրվա զորահանդեսին` կամուֆլյաժ ձվեր: Նպատակը` որ կարևոր որոշումներ կայացնելուց քաղաքական իշխանությունն ունենա, որ երբ պատերազմը գիտի` 1-2 օրից սկսում է, երբ տեսնի հակառակորդի բանակը կուտակվում է, կարողանա այդ որոշումները կայացնել, խոցել այդ կուտակումները, խոցել ստրատեգիական օբյեկտները»,- ասաց Հովսեփ Ղազարյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *