Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 29-ին և 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 2-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ին և 30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 29-ի և 30-ի օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին և 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի և 2-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *