ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Հանրապետության տոնի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ են պարգևատրվել


Հայաստան


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *