Հզոր պայթյունը տեղի է ունեցել հենց հեռարձակման ժամանակ. ականատեսները նկարահանել են կրակի հսկա ամպ, որը հեռվից հիշեցնում էր հրե սունկ:
«Blue Origin» ընկերության «New Glenn» ծանր հրթիռը պայթել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման համալիրում փորձարկումների ժամանակ:
Վթարը տեղի է ունեցել «կրակային փորձարկման» (hot-fire test) փուլում, որը նախնական մեկնարկի հիմնական փորձարկումներից մեկն է, երբ շարժիչները գործարկվում են մեկնարկային հարթակում՝ առանց հրթիռը գետնից բարձրացնելու:
Փորձարկման սովորական ընթացակարգի մեկնարկից հետո հարթակում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Տիեզերակայանի վրա երևացել են հրե գունդ և ծխի խիտ ամպ, իսկ պայթյունի ալիքը զգացել են մերձակա շրջանների բնակիչները:
«Blue Origin»-ում տեղի ունեցածը «անոմալիա» են անվանել՝ հայտնելով, որ ողջ անձնակազմը ժամանակին տարհանվել է: Տուժածներ չկան, բնակչության և շրջակա միջավայրի համար վտանգ ևս չի արձանագրվել:
Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ վթարի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է: Նրա խոսքով՝ «Blue Origin»-ը պետք է հետաքննություն անցկացնի և հետագա փորձարկման ծրագրի համար և գնահատի միջադեպի հետևանքները: