«Ռոսսելխոզնադզորը» նոր սահմանափակումներ է մտցնում հայկական ապրանքների համար


Բիզնես


Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից և հայկական արտադրության թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման համար՝ հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»։

Նշվում է, որ սահմանափակումը կգործի, մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համար համապատասխան ալգորիթմ չմշակվի:

«Ռոսսելխոզնադզորը» պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման ոլորտում խախտումների դեպքերի աճի պատճառով։ «Ստեղծված իրավիճակը բուսասանիտարական սպառնալիք է ներկայացնում»,- նշում է ռուսական կողմը՝ հավելելով, որ հայ գործընկերները պատշաճ կերպով չեն ստուգում Ռուսաստան արտահանվող արտադրանքը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից սահմանափակում է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *