Հայաստանը ռուսաստանցիների համար ամենատարածված ուղղությունների թվում է

Հայաստանը 2026 թվականի հունիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների թվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են էքսկուրսիաների և հեղինակային տուրերի առցանց ամրագրման «Թրիփստեր» ծառայությունում:

Ընկերության տվյալներով՝ Հայաստանը, Բելառուսի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի հետ միասին, ընդգրկվել է ճանապարհորդության համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում:

Փորձագետները նշում են, որ ռուսաստանցիների հետաքրքրությունը հունիսին արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ շարունակում է բարձր մնալ:

«Թրիպստերը» նաևհայտնել է, որ պահանջարկը զգալիաճել է նաև Ղազախստանի նկատմամբ։ Մասնավորապես, Ալմաթիում էքսկուրսիաների հանդեպ հետաքրքրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2,3 անգամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *