Գյումրիում կվերակառուցվեն ճանապարհները և կարդիականացվի փողոցային լուսավորությունը


Հայաստան


ՀՀ կառավարությունը 133 մլն 326 հազար դրամ է հատկացրել Գյումրիի քաղաքային ճանապարհների տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի իրականացման համար։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, կառավարության որոշմամբ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվելու է Գյումրիի քաղաքային ճանապարհների տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագիր։ Այդ նպատակով նախատեսվել է 88 միլիոն 195 հազար դրամ:

Հատկացված միջոցները կուղղվեն Գյումրիի ճանապարհների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքներին խորհրդատվական աջակցություն տրամադրելուն։

Եվս 45 միլիոն 131 հազար դրամ գումար էլ կհատկացվի անմիջականորեն Գյումրիի ճանապարհների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքների իրականացմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *