ՀՀ-ից որոշակի ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասաբար չեն ազդի ռուսական շուկաների վրա․ Ռեշետնիկով

Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասաբար չեն ազդի Ռուսաստանի շուկաների վրա․ Известия-ին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

«Ես պատրաստ եմ խոսել մեր շուկաների անունից. մեր շուկաների համար, իհարկե, ազդեցություն չի լինի: Սրանք բավականին նիշային ապրանքներ են, և մենք միշտ մեր պահանջարկի մեծ մասը բավարարում ենք մեր սեփական արտադրության միջոցով»,- նշել է նա։

Ռեշետնիկովը հավելել է, որ Ռուսաստանը գնահատում է իր բոլոր մատակարարներին, բայց նաև ունի դիվերսիֆիկացված մատակարարների կառուցվածք: Հետևաբար՝ Հայաստանի դուրս գալը որևէ բացասական հետևանք չի ունենա:

«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը երեկ հայտնել է, որ մայիսի 30-ից սկսած՝ գործակալությունը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման համար: «Ռոսսելխոզնադզոր»-ն ավելի ուշ պարզաբանել է, որ Հայաստանից մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքը «չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի չափանիշներին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *