
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեր հաղթական բանակից.
Դիլիջանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նոր բանակ ունենալու առթիվ։ Նիկոլ Փաշինյանին պետք չեն 1990-ականների հաղթական հերոսամարտերը, պատերազմում հաղթած բանակը։ Նրան պետք է պարտված, բանակ, որտեղ գեներալի կոչումներ և պարգևներ ստանում են ոչ թե հայրենիքին ծառայելու, այլ Նիկոլ Փաշինյանի կամակատարը լինելու, Ադրբեջանին ՀՀ տարածքներ հանձնելու համար»: