303 անց՝ նույն հասցեում, քվեաթերթիկը դուրս բերելու պահանջ․ Մելոյանը ներկայացրել է գրանցված խախտումները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ նախընտրական փուլում  խախտումների մասին մի քանի ահազանգ ենք ստանում քաղաքացիներից։

«Առաջին․ քաղաքացիներին ստիպում են տեսանկարահանել, լուսանկարել իրենց ուժին տրվող քվեաթերթիկը։

Երկրորդը․ մարդկանց ստիպում են 3-րդ համարի քվեաթերիկը դուրս բերել ընտրատեղամասից, ապացուցելու, որ մեր ուժին չեն քվեարկել։

Երրորդ․ մարզաբնակ քաղաքացիներին վախեցնում են, թե գաղտնի տեսախցիկ է լինելու, որոնցով նայելու են, թե ում եք ընտրում»,-ասել է Մելոյանը։

Նա նաև նշել է, որ բացահայտել են հասցեներ, որոնցից մեկի վրա, օրինակ՝ 303 անձ է գրանցվել, իսկ 100-ից ավել գրանցված անձանց իրողությունը մտահոգության տեղիք է տալիս։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *