Երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանի ընտանիքում մեծ տոն է սպասվում: Դերասանուհու եղբայրը՝ Աշոտը պատրաստվում է կազմել սեփական ընտանիքը:
Մեծ հարսանիքին ընդառաջ արդեն մեկնարկել են ավանդական տոնակատարությունները, և օրերս տեղի է ունեցել ապագա հարսնացուի նախահարսանեկան խնջույքը:
Մերին սոցիալական հարթակների իր էջերում ակտիվորեն կիսվել է գեղեցիկ ու էսթետիկ խնջույքի բացառիկ կադրերով՝ հանրությանը ցույց տալով, թե ինչպիսի ջերմ ու տոնական մթնոլորտում է անցել օրը: Երգչուհին առանձնահատուկ հիացմունքով է խոսել իր ապագա հարսիկի մասին։շ
Հրապարակելով եղբոր ընտրյալի լուսանկարները, Մերին կատարել է չափազանց քնքուշ ու սիրառատ գրառում. «Օրինակա՞ն է լինել այսքան գեղեցիկ»,-հարցրել է դերասանուհին:
Հետևորդները շտապել են մեկնաբանություններում ողողել զույգին ու Մերիին ուղղված շնորհավորանքներով: