Այս շաբաթ Լիբանանին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով օրական միջինը 11 երեխա է զոհվել, հայտնել են ՄԱԿ Մանկական հիմնադրամում (UNICEF)։ Այս մասին մայիսի 29-ին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
«Լիբանանում յուրաքանչյուր 24 ժամը մեկ միջինը 11 երեխա է զոհվում, քանի որ Իսրայելն ընդլայնել է հարվածներն ամբողջ երկրով մեկ՝ չնայած գործող հրադադարին», — նշվել է հրապարակման մեջ։
Գործակալությունը հիշեցրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի քաղաքներին և գյուղերին այն բանից հետո, երբ Իսրայելն այս տարածքի նոր հատվածը հայտարարել է «մարտական գործողությունների գոտի»։