Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մարզային փուլի հաղթողները

Գեղարքունիքի մարզում անցկացվել է  «ՀՀ վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այն անցկացվել է Շողակաթ համայնքից մինչև Ծովագյուղ երկաթուղային կայարան՝ 30 կմ երթուղով։Երկու տարիքային խմբերում մասնակցել է  78 մարզիկ։

Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմերի կազմում ընդգրկվել են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա 2 աղջիկ։

1-ին տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Սևանի Մ․Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝  Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։

2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է  Լճաշենի Ա․Տեր -Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է  Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը,  3-րդ տեղը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։

Մարզային փուլում բոլոր հաղթող հավաքական թիմերը պարգևատրվել են հավաստագրերով և գավաթներով։

2 տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված Սևանի Մ․Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի և Լճաշենի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմերը կմասնակցեն «ՀՀ վարչապետի գավաթ-2026» խճուղային հեծանվավազքի հանրապետական փուլին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *