«Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած


Հայաստան


Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։


Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Iveco»-ի վարորդն է եղել, «Iveco»-ն էլ բարձված է եղել միրգ-բանջարեղենով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *