NEWS.am–ին տեղեկություններով, հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում:
Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։