Ուշակով. Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարություն են ընդունել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ընդունել են հայտարարություն Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։

«Այնտեղ ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը», – լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ համատեքստում է քննարկվել Եվրամիություն մտնելու Երևանի ծրագրերի շուրջ իրավիճակը։

Նա չի խոսել հայտարարության մանրամասների մասին, սակայն ասել է. «Այն կհրապարակվի նախագահի կայքում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *