ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հնարավորությունից, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անմիջապես բացվի ազատ նավարկության համար՝ առանց որևէ սահմանափակման կամ վճարների․ գործարք կնքելու իր պայմանները նա հրապարակել է Truth Social սոցցանցում։
Թրամփի խոսքով՝ նեղուցում տեղադրված ականների զգալի մասը արդեն վնասազերծվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից, իսկ մնացածը պետք է ոչնչացվեն Իրանի մասնակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ը, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությամբ, նախատեսում է ոչնչացնել Իրանի ստորգետնյա հարստացված միջուկային նյութերը, որոնք վնասվել էին 11 ամիս առաջ իրականացված ավիահարվածների հետևանքով։