Մոսկվան կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը. Զախարովա

Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը։

ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինն անցանկալի անձ է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։

«ՌԴ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելու և Կոնստանցայում գլխավոր հյուպատոսությունը փակելու հետ կապված պատասխան միջոցները չեն ուշանա»,-ասել է Զախարովան։

Ինչպես նշել է դիվանագետը, Ռումինիայում ԱԹՍ-ի շուրջ բարձրացված աղմուկն Արևմուտքի երկրներին պետք է Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար։

«Ռումինիայում անօդաչուի շուրջ բարձրացված աղմուկը պետք է, որպեսզի շեղեն ուշադրությունը Զելենսկու կողմից Ստարոբելսկում երեխաների սպանությունից, որն իրականացվել է ԵՄ փողերով և ԵՄ աջակցությամբ, և, ինչպես հիմա ակնհայտ դարձավ, Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը հիմնավորելու համար»,- ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *