
ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին՝ նշել է․ «Սա հերթական անպատասխանատու հայտարարությունն է, և իր սխալների համար հերթական անգամ ծանրությունը կախվելու է ժողովրդի վրա․․․ Հայաստանը սեփական գազ չունի։ Ժամանակին մենք հետազոտություններ ենք արել, պարզվեց, որ բավարար պաշարներ չկան»։