«Էսօր փողը չտաս, չեն վիրահատում»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Էսօր փողը չտաս, չեն վիրահատում»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Այսօր Երևանում հիմնական խնդիրն այն է, որ 100 %-ով բարձրացել է գույքահարկը․ Կադաստրային արժեքով էլ չեն բարձրացել, բարձրացել են շուկայական գնով։ Թոշակառուին, որն իր ամբողջ կյանքն աշխատել է, իրեն տուն են նվիրել, տուն է ստացել՝ կլինի արվեստագետ, բժիշկ, գիտնական, ծառայող, ուսուցիչ, թոշակն իրեն ապրելու համար չի բավարարում, ո՞նց կարող է նա գույքահարկ վճարի։ Ասում են՝ չե՞ս կարող վճարել տունդ վաճառի, գնա սահմանամերձ շրջաններում ապրի»։

Ծառուկյանը նաև ընդգծեց, որ փոփոխություններ պետք է արվեն բժշկական համակարգում․ «Գումար չունես՝ հիվանդանոց չես կարող գնալ։ Էսօր փողը չտաս՝ չեն վիրահատում․ անվճար բուժման համակարգ պետք է ներդնենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *