Ղազախստանը ակնարկել է, որ պատրաստ է Թեհրանից վերցնել գրեթե մինչև զենքի մակարդակի հարստացված ուրանի պաշարները, եթե ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության հասնի վերջինիս միջուկային ծրագրի շուրջ, Financial Times պարբերականին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:
Ինչպես նշում է պարբերականը, պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել պահպանել այդ պաշարները, երբ այս շաբաթ Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ, պարբերականին պատմել է Գրոսին:
Ղազախստանում է գտնվում ցածր հարստացված ուրանի՝ միջազգային վերահսկողության ներքո գտնվող բանկը, որը նախատեսված է ԱԷՄԳ անդամ պետությունների էլեկտրակայաններին վառելիքի մատակարարումներն ապահովելու և միջուկային զենքի տարածումը կանխելու համար: Պահեստարանը բացվել է 2017 թվականին՝ ԱԷՄԳ-ի հետ համագործակցությամբ։