Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գայի պողոտա և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Առաքել Ա․-ի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *