«Ազերիները սկսել են լայնորեն քննարկել Հայաստանի զորահանդեսը»․ Արա Պողոսյան

«Ազերիները սկսել են լայնորեն քննարկել Հայաստանի զորահանդեսը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազերիները սկսել են լայնորեն քննարկել Հայաստանի զորահանդեսը։ Դե բնականաբար, ցանկացած ուսումնասիրող սկսում է հետևել մեկնաբանություններին` հանրային կարծիքի մասին պատկերացում կազմելու համար։ Զորահանդեսից հրապարակված հայ հատուկ նշանակության ջոկատի նկարի ներքո բազմաթիվ այսպիսի մեկնաբանություններ կան։ Սա ցուցիչ է, որ անգամ այս դեպքում հնարավոր չէ թաքցնել։
     Ի դեպ` անգամ թշնամու քաջությունն է հարգանքի արժանի…
     Իլգար Մամմադովը գրել է. «30-ին մենք այրվում էինք վրեժի զգացումով, հիմա՝ նրանք։ Թշնամուն թերագնահատել չի կարելի։ Թշնամու հրետանին և դիպուկահարների խմբերը ուժեղ են։ Անբարոյականները որտեղ ուզեն, կետային հարվածով խոցում են։ Տանը նստած այս նկարին ծիծաղողները պատերազմը «Call of Duty» են պատկերացնում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *