Բաժանիր, որ տիրես քաղաքականությունը պետք է մերժվի, ու բոլորս պետք է միավորվենք իրական սպառնալիքների դեմ․ Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ մարդկանց հետ շփումներից հասկացել է՝ նրանք լի են հավատով, վստահությամբ, որ «Հայաստան» դաշինքը եթե գա իշխանության, ավելի լավ Հայաստան է կառուցելու։
«Ես ուզում եմ՝ առաջնորդվենք այս՝ մեր հաղթանակի սկզբունքով ու մեր հարազատներին հարևաններին, մարդկանց, որ դեռ տարակուսում են, համոզենք՝ մասնակցե՛լ ընտրություններին»,- նշեց Գրիգորյանը։
Խորհրդարանականը շեշտեց, որ հունիսի 7-ը ճակատագրական է լինելու բոլորի, առվավել ևս, երեխաների համար։
«Ճակատագրական այն առումով, թե ի՞նչ դասագրքերով են ուսուցումն անցնելու ու այդ դասագրքերում ինչե՞ր են գրված լինելու։ եթե որպես քրիստոնյա ուզում ենք պաշտպանել մեր եկեղեցին, ու որպես ՀՀ քաղաքացի՝ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, ապա հունիսի 7-ին պետք է գնանք ու հեռացնենք այս իշխանությանը»,- եզրափակեց նա։