
Այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհաստատի, որ ես նրան ասել եմ՝ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար։ Արեք այնպես, ինչպես հարկ եք համարում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։ Դուք հիմա իշխանության եք, և դուք եք որոշում կայացնելու, պատասխանատվությունը ձեզ վրա է։ Ինչպես դուք կասեք, այդպես էլ կլինի», – ասել է Ռուսաստանի նախագահը լրագրողներին։