Փախել է ոստիկաններից եւ ընկել գնացքի տակ

Մեծ Բրիտանիայում կալանքի տակ գտնվող տղամարդը փախել է ոստիկաններից՝ դատարան տանելու ճանապարհին, եւ ընկել գնացքի տակ։ այս մասին հայտնում է Standard պարբերականը։ Համաձայն հաղորդման, դեպքը տեղի է ունեցել նախօրեի առավոտյան։ Տղամարդը փախել է դատապարտյալներին դատարան տեղափոխող ավտոմեքենայից, երբ նրան տեղափոխելիս են եղել դատարան՝ իր դատական նիստին մասնակցելու համար։

Ինչպես գրում է պարբերականը, տղամարդը օգտվել է այն պահից, երբ մեքենան մի քանի րոպե կայանել է։ Դեպքի պատճառով՝ երկու անվտանգության աշխատակից ստացել է մարմնական վնասվածք։ Հայտարարվել է հետախուզում։ Կարճ ժամանակ անց էլ պարզվել է, որ փախուստի ճանապարհին տղամարդը ընկել է գնացքի տակ՝ մոտակա կայարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *