Հյուսիսատլանտյան դաշինքը խաբել է Ռուսաստանին՝ խոստանալով ոչ մի քայլ չանել դեպի արևելք։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
«Հիմա [եվրոպացի քաղաքական գործիչները] փորձում են մեղքն իրենց վրայից գցել ուրիշի վրա, ցույց տալ, թե իբր Ռուսաստանն է ագրեսիվ։ Ո՛չ։ Դա իրենց քաղաքականությունն է։ Սկսած հենց առաջին քայլից, երբ նրանք խաբեցին մեզ, թե երբեք ընդլայնում չի լինի, և ՆԱՏՕ-ն իբր ոչ մի քայլ դեպի արևելք չի անի»,- ասել է ՌԴ նախագահը։