Շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։

«Հիմա խորհրդակցություն կանցկացնեմ օպերատիվ կենտրոնում՝ վերջնական որոշում կայացնելու համար (Իրանի վերաբերյալ. խմբ.)», – գրել է Թրամփը «Truth Social»–ում։

ԱՄՆ առաջնորդն ընդգծել է` Իրանը պետք է համաձայնություն տա, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։
Նա նաև պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը, և հայտնել է, որ ԱՄՆ–ն Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությամբ ԻԻՀ–ից դուրս կբերեն միջուկային նյութերը` դրանք ոչնչացնելու համար։
Թրամփի խոսքով` գործարքն այս պահին գումարի որևէ փոխանակում չի ենթադրում, իսկ ավելի քիչ կարևորություն ունեցող մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *