Նիքոլաս Քեյջը դարձել է «Նիքոլաս Քեյջ»

Ամերիկացի հայտնի դերասան Նիքոլաս Քեյջը փոխել է իր Կոպոլա ազգանունն ու անձնագրով նաեւ դարձել է Նիքոլաս Քեյջ։ Այս մասին գրում է իսպանական El Pais պարբերականը։

Հայտնի դերասանը հրաժարվել էր իր ազգանունից դեռ կարիերայի սկզբում, որպեսզի կարողանա հաջողությամբ աշխատել եւ որպեսզի իրեն անընդհատ չկապեն հարազատ հորեղբոր՝ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ։

Քեյջին պահանջվեց ավելի քան վեց տասնամյակ, որպեսզի կարողանա փոխել ազգանունը։ 62 տարեկան դերասանը վերջապես դադարել է լինել Կոպոլա եւ պաշտոնապես դարձել է Քեյջ։

Դերասանն ասել է, որ ամբողջովին բավարարված է այս փոփոխությամբ եւ նշել է, որ վերջնականապես խզել է կապը հայտնի դինաստիայի հետ։ Քեյջը նշել է, որ ավելի լավ է լինի իր ընտանիքի հայրը, քան ինչ որ մի դինաստիայի՝ «ծաղրածու զարմիկը», որ պետք է միշտ ապաստանի ետնաբակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *